Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Կամերային նվագախումբը և «Հովեր» երգչախումբը հանդես կգան տոնական համերգով

508
Շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ., 18:05
Կամերային նվագախումբը և «Հովեր» երգչախումբը հանդես կգան տոնական համերգով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբն Ամանորին ընդառաջ հանդես կգան տոնական համերգով: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ դեկտեմբեր 24-ին անցկացվելիք համերգային երեկոն կրում է «Սուրբ Ծննդյան օրատորիա» խորագիրը:

Տոնական համերգի ընթացքում Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և «Հովեր» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) կներկայացնեն Սեն-Սանսի Սուրբ Ծննդյան օրատորիա, Անդերսոնի Plink, Plank, Plunk, Պիացոլայի Տանգո ստեղծագործությունները: Երաժշտախմբերը հանդես կգան դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Նրանց հետ ելույթ կունենան նաև մի շարք մենակատարներ: Սեն Սանսի «Սուրբ Ծննդյան օրատորիա»-ն ամանորյա տոներին ընդառաջ և ընթացքում ներկայացվող ամենահայտնի ստեղծագործությունն է: Օրատորիան բավականին գեղեցիկ, ռոմանտիկ և լուսավոր ստեղծագործություն է՝ համեմված պարզ, նուրբ երաժշտությամբ: