Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ես մենակ չեմ». Սերժ Թանկյանը թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի

421
Շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ., 01:35
«Ես մենակ չեմ». Սերժ Թանկյանը թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ անդրադարձել է The Economist բրիտանական հեղինակավոր պարբերականի հրապարակած հոդվածին, որում Հայաստանը ներկայացվել էր որպես «Տարվա երկիր»:

Այուհետև նա տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարի ֆիլմ ներկայացնել, որը կպատմի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին:

«Այնքան հպարտ եմ, որ աշխարհի ամենահարգված քաղաքական ամսագրերից մեկը՝ The Economist-ը, որի մոլի ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է 2018-ի «Տարվա երկիր»՝ երկրում իրականացված խաղաղ թավշյա հեղափոխության և վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:

Մի քանի լավ ընկերների հետ մենք վավերագրական ֆիլմ ենք պատրաստում հեղափոխության մասին, որը կոչվելու է «Ես մենակ չեմ» (I Am Not Alone): Ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ տարի»,- գրել է երաժիշտը: