Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Չխաբենք ինքներս մեզ ու իրար...». Հակոբ Բադալյան

313
Շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ., 07:05
«Չխաբենք ինքներս մեզ ու իրար...». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չխաբենք ինքներս մեզ ու իրար. մշակույթն ու Մշակույթի նախարարությունը նույնը չեն և ամենևին փոխպայմանավորված չեն: Հետևաբար պետք ա խոստովանել, որ բուն խնդիրը, իհարկե, մարդկային ա՝ բոլորի համար էլ ցավալի ա աշխատատեղ կորցնելու հեռանկարը, հատկապես մի երկրում, որտեղ կա նորը գտնելու ահավոր մեծ խնդիր: Եվ էստեղ, իհարկե, կարճաժամկետ կետում բախվում են պետական ու մարդկային ճակատագրերը, ու սա բավականին բարդ դիլեմա ա և կապ չունի կրճատվող կառույցի ոլորտային բնույթի հետ: Սա մի ցավալի գործընթաց ա, առանց որի անհնար ա պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը»: