Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մշակույթը երբևէ չի զարգացել նախարարության շնորհիվ». Լիզա Ճաղարյան

455
Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 14:10
«Մշակույթը երբևէ չի զարգացել նախարարության շնորհիվ». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի անկախացումից ի վեր՝ սկսած մշակույթի նախարար Հակոբ Մովսեսից, ասում էին, որ այդ նախարարությունը մի օր պետք է փակել։ Բազմաթիվ հիմնավորումներ էին հնչում։ Քանի որ օդում էին հնչում այդ կարծիքները, ես չեմ տեսել որևէ մեկի բուռն հակադարձումը, ըստ որի, եթե այդ նախարարությունը փակվի, Հայաստանում մշակույթը մեռնելու է։ Եվ հիմա էլ բողոքի ցույցը մշակույթի կործանմանը դիմակայելու համար չէ, գործազրկության հեռանկարն է մարդկանց մտահոգում։ Խնդրում եմ, այդպես էլ ասեք, հասկանում եմ ձեր մտահոգությունը։ Բայց... Բարձրագոչ ճառեր մի ասեք մշակույթի մասին։ Մշակույթը երբևէ չի զարգացել նախարարության շնորհիվ։ Ու ոչ էլ կործանվելու է նախարարության փակումից հետո»։