Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Լուծարումը հեշտ է, աշխատեցնելն է դժվարը». Հրանուշ Խառատյան

403
Շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ., 03:10
«Լուծարումը հեշտ է, աշխատեցնելն է դժվարը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին Մշակույթի նախարարության լուծարման մասին: Սա ՀՀ-ի սովորական նախարարություն էր՝ սովորական, անկիրք, համաձայնողական, երևակայություն և հոգի չունեցող շարքային նախարարներով: Դրանով ինքնին շատ չէր տարբերվում մյուս նախարարություններից: Սուս ու փուս գլուխը կախ մեդալներ բաժանելով գորշ գոյություն էր ձգում՝ միշտ հանդուրժելով Հայաստանի մշակութային արժեքների ոտնահարումները, երբեմն-երբեմն փայ մտնելով սեփականացումներին և թունդ ակտիվանում իր ոլորտների պաշտոնների վերաբաշխումներին, թուք ու մուր ուտելով հասարակությունից և հոգնած արդարացումներով անդրադառնալով հասարակության ձանձրացնող որոշ հարցերի: Ինչպես մյուս նախարարությունները: Ինչո՞ւ, ինչո՞ւ չփորձենք հեղափոխական լուրջ փոփոխություն անել մեր ժողովրդի համար այս իրականում խիստ կարևոր նախարարությունում: Լուծարումը հեշտ է, եթե մոռանանք դրա բերած ավերները, աշխատեցնելն է դժվարը, բայց պատվաբերը: Եթե նոր կառավարությունը հարմար նախարար չի գտնում, գուցե առայժմ մշակույթի քաղաքականությունը մշակող մի հանձնաժողո՞վ ստեղծի, ասենք՝ երկու ամսվա ժամկետ սահմանելով: Եթե նորմալ հայեցակարգ մշակվի՝ արդեն իսկ շահած կլինենք: Եթե չմշակվի՝ լուծարելը կա ու կա...»: