Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Աշխատակիցները բողոքում են, որ օպտիմալացման մասին իրենց ոչ ոք տեղյակ չի պահել

284
Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 10:15
Աշխատակիցները բողոքում են, որ օպտիմալացման մասին իրենց ոչ ոք տեղյակ չի պահել

ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարության աշխատակիցները գործադուլ են իրականացնում նախարարությունների օպտիմալացման/միավորման դեմ: «Ստացվել է այնպես, որ մի երկու-երեք օրվա ընթացքում, չնայած նախկինում կային նման խոսակցություններ՝ նախարարության կարգավիճակի փոփոխության և առհասարակ կառավարության կազմի փոփոխություններ կատարելու մասին, բայց թերևս դիտարկվում էին տարբեր սցենարներ, տարբեր տարբերակներ նախարարությունների միավորման, կրճատման, առանձին դեպքերում ավելի էֆեկտիվ կառավարման մեխանիզմներ մշակելու տեսանկյունից: Մենք տեղյակ չենք եղել, որ առհասարակ հնարավոր է՝ մարդիկ մնան առանց աշխատանքի, այսինքն փաստացի կադրային օպտիմալացում է ստացվում, որը ոչ թե օպտիմալացում է, այլ բացառապես պետք է տարածվի բոլոր աշխատակիցների վրա: Այսինքն մենք առաջարկում ենք որևէ այլընտրանքային լուծում: Մենք առիթ ունեցանք մեր նախարարի հետ խոսելու և հասկացանք, որ նախարարի պաշտոնակատարի դիրքորոշումն այս պահի դրությամբ նախարարությունը պահելն է: Թող հանրային քննարկման դնեն հարցը, հանրությունը որոշի»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Սփյուռքի նախարարության աշխատակիցներից Լևոն Անտոնյանը: