Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

618
Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 09:45
Մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Մշակույթի նախարարության աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում նախարարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են նախարարությունների օպտիմալացման/միավորման դեմ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։ Լուծարվելու է սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։

Ներկայացնում է Առաջին լրատվականը