Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սպորտ-գիտություն-մշակույթ-երիտասարդություն բորշ եք սարքում, որ ի՞նչ... փող չկա՞... ամբողջ ԱԺ-ն ոտից գլուխ ավելորդ փող ա». Նառա Վարդանյան

449
Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 01:10
«Սպորտ-գիտություն-մշակույթ-երիտասարդություն բորշ եք սարքում, որ ի՞նչ... փող չկա՞... ամբողջ ԱԺ-ն ոտից գլուխ ավելորդ փող ա». Նառա Վարդանյան

Արձակագիր Նառա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակույթի նախարարությունը ձեր իմացած հանդեսները չեն ու ոչ էլ փող ուզող հացադուլավորին պասից հանելն է, մշակույթի նախարարությունը կառույց է, որի գործառույթը նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների, մշակութային ժառանգության պահպանումն է, դասակարգումը, խնամքը, հոգատարությունը ու տանել կցել իրար հետ կապ չունեցող նախարարությունների, սարքել վարչություններ, աբսուրդ ա, ոտատակ տալ ա էն, ինչ հավաքվել ա մինչ էսօր, ինչ ունենք մինչ էսօր: Փոխանակ կրթությունը գիտությունից անջատեք, առանձին կառույցներ սարքեք, ոտից գլուխ նորոգեք, ոտի հանեք, սպորտ-գիտություն-մշակույթ-երիտասարդություն բորշ եք սարքում, որ ի՞նչ... Փող չկա՞... ամբողջ Ազգային Ժողովը ոտից գլուխ ավելորդ փող ա, հանեք էդ սպասարկող մեքենաները, աշխատավարձերը կրճատեք, պատգամավորները, փառք Աստծու, բոլորն էլ ջահեն ջիվան ժողովուրդ են, ոտով ու հեծանիվով կգնան-կգան, բայց մշակույթի հանդեպ էդ արհամարհական վարքին վերջ տվեք: