Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Մշակույթի նախարարության աշխատակիցները վաղ առավոտից պատրաստվում են գործադուլի ու ցույցերի

439
Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 23:05
Մշակույթի նախարարության աշխատակիցները վաղ առավոտից պատրաստվում են գործադուլի ու ցույցերի

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները վաղը պատրաստվում են գործադուլ անել:

Պատճառը կառավարության որոշումն է, ըստ որի՝ նախատեսվում է օպտիմալացման հետևանքով Մշակույթի նախարարությունը միացնել մի քանի նախարարությունների: «ՀՀ մշակույթի նախարարությունը լինելու է, այն ՀՀ պաշտպանության նախարարության նման ռազմավարական նշանակություն ունի: Ոչ միացմանը: Առավոտ 09:00-ին հավաքվում ենք նախարարության շենքի մոտ ու ներս չենք մտնում, տեղեկացրեք բոլորին»,- ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է Մշակույթի նախարարության աշխատակցուհի Լուսինե Իգիթյանը: