Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Համադասարանցի երեխաները վարակվել են քութեշով. Վանաձորում սա 7 տարում առաջին դեպքն էր

1054
Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 20:30
Համադասարանցի երեխաները վարակվել են քութեշով. Վանաձորում սա 7 տարում առաջին դեպքն էր

Վանաձորում վերջին օրերին գրանցվել են քութեշ հիվանդության դեպքեր: Հիվանդացած բոլոր 4 երեխաներն էլ Վանաձորի թիվ 18 դպրոցի 3-րդ դասարանի երեխաներ են: Ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 2 երեխա, ևս 2 ը դիմել են ամբուլատոր զննման: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր ինֆեկցիոնիստ Նունե Էվինյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց տեղեկություններով՝ ևս 2 աշակերտ էլ քութեշ հիվանդության դեմ բուժվում են տնային պայմաններում:

Նունե Էվինյանի խոսքով՝ մարզում քութեշ հիվանդության դեպք գրանցվել էր 7-8 տարի առաջ. «Քութեշը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, ստրեպտակոկային վարակ է, սկսվում է բավականին սուր արտահայտված ինտոքսիկացիայով, սա մի ինֆեկցիա է, որը կարող է թողնել նաեւ բարդություններ, ընդհուպ մինչև երիկամների ախտահարում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: