Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մշակույթի նախարարությունը չի կարող լինել որևէ նախարարության կամ կառույցի կցորդ». Համլետ Պետրոսյան

514
Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 20:05
«Մշակույթի նախարարությունը չի կարող լինել որևէ նախարարության կամ կառույցի կցորդ». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակույթի նախարարությունը ցանկացած այլ նախարարության կարող է զիջել իր աշխատակազմով կամ ֆինանսներով, բայց այն չի կարող լինել որևէ նախարարության կամ կառույցի կցորդ: Մշակույթի նախարարության և մշակույթի՝ որպես քաղաքականության վճռորոշ ոլորտի առանձնացումը 20-րդ դարի քաղաքակրթական ամենամեծ նվաճումն է: Չկա մի ցիվիլ ազգ, որ չունենա Մշակույթի նախարարություն: Խելքի եկեք: Եվ չբերեք ԱՄՆ-ի օրինակը»: