Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Արհեստական լճում քաղաքացի է ջրահեղձ եղել

363
Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ., 21:30
Արհեստական լճում քաղաքացի է ջրահեղձ եղել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի արհեստական լճակում, քաղաքացի է խեղդվել եւ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պարզվել է, որ Դպրաբակ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակի արհեստական լճակում հայտնաբերվել է 1975 թվականին ծնված Յ. Պ.-ի դին: Ջրափրկարարները դին դուրս են բերել լճակից: