Թուրքական պետական լրատվամիջոցը շեշտում է, որ Անին եղել է հայոց արքաների մայրաքաղաքը
Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին թուրքական աղբյուրներում և պետական, պաշտոնական գրագրության մեջ գրվում է բացառապես Անը (Anı) ձևով, որը թարգմանաբար նշանակում է հիշողություն, գրում է Ermenihaber.am։ Այն հայկական Անի անվան ձևափոխված, թուրքացված տարբերակն է, որը ստեղծվել է հայկական անվանումը օգտագործելուց խուսափելու նպատակով: Հետաքրքրական է, որ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Անիի մասին հոդվածում օգտագործվում է տեղանվան հենց հայկական տարբերակը՝ Անի: Հոդվածի սկզբում շեշտվում է, որ Անին 961-1045թթ. Բագրատունիների դինաստիայի ժամանակաշրջանում եղել է հայոց արքաների մայրաքաղաքը։ Այնուամենայնիվ, ինչպես նախկինում Անին թուրքերի կողմից ներկայացվում է ոչ թե հայկական այլ «ընդհանուր» պատմա-մշակութային արժեք, «տարբեր քաղաքակրթությունների օրրան»։ Կայքում զետեղվել են ձմեռային Անին ներկայացնող լուսանկարներ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
124Երեկ, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
15621.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
13621.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
15420.04.2024, 23:24