Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրման դեպքում

2088
Հինգշաբթի, 03 հունվարի, 2019 թ., 02:10
Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրման դեպքում

Աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքի և տոնուսի բարձրացման համար բժիշկները խորհուրդ են տալիս նախապես գազը հեռացրած հանքային ջրին ավելացնել 15-20 կաթիլ կիտրոնահյութ և խմել նախաճաշից 30 րոպե առաջ:

Երեկոյան՝ ընթրիքից առաջ, հանքային ջրի բաժակը տաքացնել, ավելացնել մեկ ճաշի գդալ որևէ դեղաբույս (սուսամբար, անանուխ), թրմել մեկ ժամ, ապա քամել, ավելացնել մեղր ու դանդաղ խմել: Բուժման կուրսը երկու շաբաթ է:

Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրման փուլում գրգռված ստամոքսի և աղիների ախտանշաններն են՝ այրոցը, սրտխառնոցը, բերանի դառը համը, փորացավը, փորկապությունը, ախորժակի կորուստը, վատ մարսողությունը:

Ընդունել 100-200գ եփած դդում՝ օրը 1-2 անգամ: Լավ է նաև հում կարտոֆիլի (նախընտրելի է կարմիր տեսակը) հյութը:

Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում օգտագործել եզան լեզվի թարմ հյութը. օրական երեք անգամ՝ մեկ ճաշի գդալ՝ ուտելուց մեկ ժամ առաջ: