Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մակունցն ավելի լավ է գնա ԱԺ խմբակցություն ղեկավարի, քան` մի ամբողջ մշակույթի ոլորտ». Արթուր Հայրապետյան

412
Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ., 16:10
«Մակունցն ավելի լավ է գնա ԱԺ խմբակցություն ղեկավարի, քան` մի ամբողջ մշակույթի ոլորտ». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մակունցն ավելի լավ է գնա ԱԺ, մեզնից հեռու խմբակցություն ղեկավարի (հուսանք, այնտեղ՝ այդ պատասխանատու աշխատանքում կհաջողի), քան մի ամբողջ մշակույթի ոլորտ, որը ոչ մի կապ չուներ ոʹչ իր մտածողության, ոʹչ էլ իր պատկերացումների հետ։ Այս քանի ամիսների ընթացքում, գոնե ինձ համար, Վահե Բուդումյանի աշխատանքից (նոր ծրագրեր, գրքի, գրադարանների նկատմամբ ցուցաբերած ուշադրություն) բացի, ոչ մի նոր բան չեմ տեսել։ Իսկ թատրոնների հետ կապված՝ սկսած ավելորդ հաստիքների առկայությունից, թատրոնների ներսում կատարվող անգործությունից մինչև մշակույթի մյուս ճյուղերը մնացել են նույն ամայի վիճակում, ինչպես որ տարիներ շարունակ եղել է»։