«Հայաստանի հետ առաջին անգամ փոխըմբռնման ենք հասել». Մամեդյարով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընթացքում փոխըմբռնման հասնելու մասին, հաղորդում է «Интерфакс»-ը: «Կարծում եմ՝ Միլանում վերջին հանդիպման ժամանակ իմ հայ գործընկերոջ հետ առաջին անգամ փոխըմբռնման հասանք, ինչը մեզ երկար ժամանակ չէր հաջողվում»,- դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ ասել է Մամեդյարովը: Նրա խոսքով՝ 2019 թվականին Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը կմնա ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնումը: «Ժամանակի մեծ մասը նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Դա կլինի գլխավոր խնդիրը նաև հաջորդ տարի: Հիմնական նպատակը զգալի արդյունքների հասնելն է»,- նշել է Մամեդյարովը: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00