Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Պինդ բռնվեք, ժողովուրդ ջան, մեջբերում եմ Ալիևի խոսքերը». Շարմազանով

1901
Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ., 10:05
«Պինդ բռնվեք, ժողովուրդ ջան, մեջբերում եմ Ալիևի խոսքերը». Շարմազանով

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ, մինչդեռ ՀՀ իշխանությունները լռում են: «Դեկտեմբերի 17-ին խոսում է Ադրբեջանի ղեկավարն ու իր ելույթում ասում է, որ չի հրաժարվում խնդրի ուժային լուծումից ու պարծենում է իր սպառազինությամբ: Հետո Ալիևն ասում ա՝ 2018-ին նախիջևանյան ինչ-որ օպերացիայի հետևանքով ադրբեջանական զինուժի ամբողջական վերահսկողության տակ անցել է շուրջ 11 հազար հա հող: Ալիևն երկու օր ա՝ խոսել ա, մեր իշխանությունը որևէ արձագանք չի տվել, բա չմտահոգվե՞նք: «Ճ» կլասի պաշտոնյա չի խոսել, այլ՝ Ադրբեջանի ղեկավարը»,- նշել է ՀՀԿ խոսնակը: