Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ովքե՞ր են հավակնում Արցախի նախագահի պաշտոնին. «Հրապարակ»

293
Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ., 09:40
Ովքե՞ր են հավակնում Արցախի նախագահի պաշտոնին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները: Ամենից շուտ պայքարի մեջ մտավ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով հատկապես վերջին շրջանում ակտիվ է՝ ֆեյսբուքյան գրառումներ է անում, Արցախում եւ ՀՀ-ում հանդիպումների շարք է սկսել:

Մյուսն ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանն է, ով ևս քաղաքական կոնսուլտացիաների մեջ է՝ առայժմ ոչ հրապարակային: Երրորդ թեկնածուն ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է, ով դիվանագիտական մեծ փորձ ունի: Ամենայն հավանականությամբ, Արցախում իրադարձություններն ակտիվ փուլ կմտնեն հաջորդ տարվա կեսից: Թե ում կպաշտպանեն Բակո Սահակյանն ու ուժայինները, դեռ պարզ չէ, նրանք կարծես չեն շտապում։ Իսկ ժամանակ առաջ Բակո Սահակյանի թեկնածուն համարվում էր Արշավիր Ղարամյանը, ով Սասուն Միքայելյանին հակադարձողներից մեկն էր»։

Մանրամասները՝ թերթի համարում: