Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Լևի» թալան՝ Ծառուկյանի «Փարավոն»-ում. «Ժամանակ»

285
Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ., 09:30
«Լևի» թալան՝ Ծառուկյանի «Փարավոն»-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Փարավոն» հյուրանոցային համալիրի կառուցման համար անհրաժեշտ բոլոր շինարարական նյութերն ու կահավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի, այսպես կոչված՝ «լևի»:

Դա տեղի է ունեցել նախկին իշխանությունների հետ սերտ համագործակցության պայմաններում, և արդյունքում օգտվել են ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ «Փարավոնի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Միակ տուժողը, ինչպես միշտ, եղել է Հայաստանի Հանրապետությունը՝ չստացած հարկերի տեսքով»:

Մանրամասները՝ թերթի համարում: