«ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է». Աշոտ Ասատրյան
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է։ Բելառուսը որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու է ներկայացրել Ստանիսլավ Զասին։ Վերջինս առավել հայտնի է որպես Բաքվի ռազմական ինսիտուտի շրջանավարտ։ Բացի Բաքվի ռազմական ինսիտուտը ավարտելուց Զասը հանդիսանում է ադրբեջանական ռազմական ղեկավարության շատ մտերիմ անձնավորություն։ Զասը նաև բավականին մտերիմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ստանիսլավ Զասը հանդիսացել է նախաձեռնող Բելառուսի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա մատակարարելու գործում և հանդես է եկել որպես միջնորդ երկու երկրների կողմից։ Եթե նույնիսկ Զասը մինչև 2020 թվականը չզբաղեցնի այս պաշտոնը, ապա մեծ է հավանականությունը, որ 2020 թվականից հետո նա է ստանձնելու այդ պաշտոնը, քանի որ արդեն օրենքով Բելառուսի հերթն է լինելու։ Իսկ Ալիևը արդեն իր նպատակների մեջ ընդգծել է, որ եկող տարվանից փոփոխություններ են սպասվում Արցախի հարցի լուծման վերաբերյալ։ Դրան գումարած ամեն առիթ բաց չի թողնում, որպեսզի պատերազմի և ռազմական գործողությունների մասին հիշատակի։ Իսկ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի չլինելու պարագայում, Ստանիսլավ Զասը կդառնա նաև Ադրբեջանի անմիջական ներկայացուցիչը այդ կառույցում»: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00