Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մահացել է Յուրի Մելիք-Օհանջանյանը

1088
Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 16:45
Մահացել է Յուրի Մելիք-Օհանջանյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին, 79 տարեկանում, կյանքից հեռացել է բանասեր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար (19.12,1985-03.12.1990)Յուրի Մելիք-Օհանջանյանը: Յուրի Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1940 թվականին: Խորհրդային տարիներին զբաղվել է կուսակցական, հասարակական, մշակութային, իսկ վերջին տարիներին՝ հատկապես մանկավարժական ակտիվ գործունեությամբ: Նա մեծանուն գիտնական, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի եղբորորդին է: Յուրի Մելիք-Օհանջանյանի պայծառ հիշատակը ընդմիշտ կմնա նրան ճանաչողների սրտերում»: