Հունգարիայում ցուցարարները շրջափակել են պետական հեռուստատեսության շենքը
![]() Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում են նոր աշխատանքային օրենսդրության դեմ բողոքի ցույցերը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը: Ցուցարարները բողոքում են աշխատաժամերի երկարացման, ինչպես նաև երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականության դեմ: Երեկ երեկոյան մոտ 1000 մարդ շրջափակել է երկրի պետական MTVA հեռուստատեսության շենքը, իսկ մի քանի ընդդիմադիր պատգամավորներ ներխուժել են շենք՝ պահանջելով լսել ցուցարարների պահանջները: «Ցանկանում ենք խոսել մամուլի ազատության մասին և ներկայացնել մեր պահանջները»,- ասել է ընդդիմության ներկայացուցիչներից մեկը: Ընդդիմադիրները MTVA-ին մեղադրել են կողմնակալության համար: Նշվում է, որ հեռուստատեսության անվտանգության աշխատակիցներն ընդդիմադիրներին դուրս են հանել շենքից, խորհրդարանականներից մեկին բուժօգնություն է անհրաժեշտ եղել: Հիշեցնենք, որ Հունգարիայում բողոքի ալիք էր բարձրացել դեկտեմբերի 12-ին նոր աշխատանքային օրենսդրության ընդունումից հետո: Ցուցարարներն այն «ստրկական օրենք» են անվանում, որը նախատեսում է աշխատանքի տարեկան ավելացում՝ 250-ից 400 ժամ: ![]() ![]() ![]() ![]() |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52




