Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Այսօր վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան օրն է

2423
Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 16:00
Այսօր վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան օրն է

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Նիկոլայի Սիրավյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 18-ին, Երևանում:

1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը,1954 թվականին՝ Երևանի Գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչության բաժինը:1954 թվականից եղել է հանրապետական, անդրկովկասյան, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից (Պորտուգալիա, Դանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա):

Բջնիի տաճարը.11-րդ դար (1957)
Բջնիի տաճարը.11-րդ դար (1957)
Զանգեզուր
Զանգեզուր

Հենրիկ Սիրավյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին։ Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը գյուղական, ճարտարապետական, լիրիկական կտավներ են, իսկ մոնումենտալ, զուսպ բնանկարները՝ այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքներ։ Դրանցից են՝ «Բջնիի տաճարը», «Կոմիտաս» (Էսքիզ եռապատկերի համար), «Առավոտը Զանգեզուրում»,
«Գառնիի սարը», «Զանգեզուրի լեռներ»:

Գառնիի սարը (1966)
Գառնիի սարը (1966)
Ծաղկեպսակ (Կոմիտասը և Հ. Թումանյանը) (1969)
Ծաղկեպսակ (Կոմիտասը և Հ. Թումանյանը) (1969)

Նա մի շարք մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքների հեղինակ է:

1962 թվականից Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունը նշանավորվել է տարբեր պարգևներով ու մրցանակներով։

Մահացել է 2001թ., մարտի 16-ին, Երևանում):

Կոմիտաս, 1990թ.
Կոմիտաս, 1990թ.
Վիլյամ Սարոյան, 1988թ.
Վիլյամ Սարոյան, 1988թ.
Սարյան և Սիրավյան, 1996 թ.
Սարյան և Սիրավյան, 1996 թ.