«Արցախի հարցով լինելու է որոշակի կամ հիմնային տեղաշարժ». Զոհրապ Եգանյան
Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Ինձ մոտ տպավորություն է, որ Արցախի հարցով լինելու է որոշակի կամ հիմնային տեղաշարժ։ Չեմ կարող բացատրել, թե ինչից է, բայց կարծում եմ՝ կամ տրված է ժամանակ, որը լրանալուց հետո կպայթի լայնածավալ պատերազմ, կամ արդեն կա նախնական համաձայնություն։ Ավելի շատ հակված եմ նրան, որ ժամանակ է տրված, քանի որ Ադրբեջանը շարունակում է զինվել, Հայաստանն էլ հայտարարում է առաջիկա տարիներին լրացուցիչ 2.5 մլրդ դոլար բանակին ուղղելու մասին։ Բայց սահմանը հանգիստ է, սպասողական։ Անձամբ ես կամաց-կամաց հանգում եմ նրան, որ հարցը պետք է լուծել ու դրանից է կախված մեր հետագա զարգացումը։ Մեծ հաշվով 94-ից հետո մինչև հիմա մենք կամ անկման մեջ ենք, կամ դոփել ենք տեղում, դուրս ենք մնացել շատ ծրագրերից ու մեզ շրջանցել են բազմաթիվ կոմունիկացիաներ։ Վերջապես՝ ոʹչ Հայաստանում, ոʹչ երևի թե Ադրբեջանում մարդիկ չեն ուզում, որ իրենց երեխան գնա բանակ ու դա նորմալ է։ Հարուստներն իրենց երեխաներին վաղուց ազատել են, դարձրել են այլ պետության քաղաքացի, կամ փողով հիվանդություն են առել և նրանք ապահով են լինելու պատերազմի դեպքում, կռվելու են «սովորականները»։ Պետք չէ խաղաղություն մուրալ, պետք է դուխով մնալ, բայց ընդունեք, որ 24 տարվա ընթացքում, թեʹ Արցախում, թեʹ Հայաստանում զարգացան միայն մայրաքաղաքներն ու դատարկվեցին շրջանները։ Իրականությանը պետք է սթափ նայել. մենք մեղմ ասած ռեսուրսի աճ չունենք»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00