Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ապարանի, Արթիկի, Սիսիանի ճանապարհներին ձյուն է տեղում

254
Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 11:05
Ապարանի, Արթիկի, Սիսիանի ճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Կոտայքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: