«Պարոն Լուկաշենկոն խեղում է իրականությունը». Արման Մելիքյան
Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Լուկաշենկոն խեղում է իրականությունը: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված քննադատությունը տարիներ շարունակ շատ են հնչեցրել Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչներն ու կառույցներն, իսկ վերջին շրջանում մեր դժգոհությունն այս հարցում նաև պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից է բարձրաձայնվել: Ռուսական կողմն արդեն իսկ տարբեր առիթներով իր պաշտոնատարների միջոցով խոստացել է վերանայել Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված իր մոտեցումները: Դրան հակառակ Բելառուսն իր «Պոլոնեզները» վաճառեց ու հասցրեց Բաքու այս տարվա հունիսին: Այսինքն՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո, հակառակ նրան, որ Բատկան, վստահաբար, տեղյակ էր ինչպես դաշնակիցներին հարվածի տակ դնող զինավաճառությունը դատապարտող հայկական կողմի մոտեցումներին, այնպես էլ այս հարցում ռուսական կողմի պաշտոնական մոտեցումների փոփոխությանը: Պարզապես Բատկան հայաստանյան իշխանափոխության առիթը հարմար գտավ մի երկու կոպեկ փախցնելու համար, հիմա էլ Հայաստանի վարչապետի հասցեին լպիրշ ու անհիմն մեղադրանքներ է հնչեցնում»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36