Լռության ժամերին հրագործական արտադրատեսակներ օգտագործելը պատժվում է տուգանքով. Ոստիկանությունն զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերևս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200.000 դրամի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ: Լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառապես Ամանորի գիշերը։ «Հրավառությունների և՛ պատվիրատուն, և՛ կազմակերպողն ու իրականացնողը մենք ենք: Հետևաբար, առաջին հերթին հենց մենք պետք է մտահոգվենք մեզ շրջապատող մարդկանց հանգստով: Ոստիկանության նպատակը տուգանելը չէ, այլ կանխարգելելը: Քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքի պահանջը։ Հորդորում ենք նաև այս օրերի տոնականությունը չխաթարելու համար՝ խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները՝ համակեցության շրջանակներում հոգալով և՛ ձեր, և՛ համաքաղաքացիների առողջության ու անդորրի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/12/17/1113032/ |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30