Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մարուքյանը սուրբ չի, բայց նրա դեմ արշավը, մեղմ ասած, անընդունելի է». Կարպիս Փաշոյան

336
Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ., 18:10
«Մարուքյանը սուրբ չի, բայց նրա դեմ արշավը, մեղմ ասած, անընդունելի է». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած ես երբեք չեմ հավատացել, որ Էդմոն Մարուքյանը «Միշիկի» պրոյեկտն է։ Ու էդ հարցով շատերի հետ եմ վիճել, նույնիսկ ՔՊ-ի իմ ընկերների։

Մարուքյանը սուրբ չի, բազմաթիվ սխալներ է գործել, բազմիցս նրան քննադատել եմ, բայց վերջին օրերին նրա դեմ կազմակերպված արշավը մեղմ ասած անընդունելի է։

Մարդը ազնիվ կերպով ասում է, որ ինքը հեղափոխական չի, բայց իրեն նորից քննադատում են, որ ինքը հեղափոխական չի։ Իմա՞ստը։ Իմաստ չկա։ Բա ո՞վ ա հեղափոխական։ Մեծ մասը հեղափոխության դրոշի տակ հանդես եկող հեղափոխության թշնամիներն են, որոնք պղծում են այդ հեղափոխության արժեքները։

Հասկանում եմ, որ ֆեյսբուքյան նորաձևությանը հակադիր միտք եմ արտահայտում, քանի որ էդ նորաձևության համաձայն պետք Է Էդմոնին ոչնչացնող գրառումներով հանդես գայի, հեգնական տոնով ասեի մի կռվեք Ծառուկյանի հետ, երկուսդ էլ ճիշտ եք, բայց չէ էլի, ռադ արեք էդ զանգվածային նորաձևությունը։ Դրա մեջ բովանդակություն չկա։

Արդար չի ԲՀԿ-ի ու ԼՀ-ի միջև հավասարության նշան դնելը»։