Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Վտանգավոր սննդամթերքի թողարկում՝ «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասում

395
Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ., 12:50
Վտանգավոր սննդամթերքի թողարկում՝ «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անցկացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասում (ք. Երևան) հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվող «Պելմենի» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, իսկ «Կոտլետ հավի» արտադրատեսակը բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված պահանջներին:

Վերահսկիչը կասեցրել է «ՏՈՒԿԱՍԱ» ընկերության արտադրական առանձին գործառույթը, տվել է ժամանակ խախտումները վերացնելու համար, ինչպես նաև հանձնարարել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության: