Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ». Արամ Սարգսյան

437
Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ., 12:25
«Քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ֊ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող, մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին։ Իսկ իմ կարծիքով ասելն անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ֊ի հետ և մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կռասնադարի մարզով...»: