Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 30 մարտի, 2024 թ.

Կողոպուտ Մակարավանքից

502
Կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ., 15:15
Կողոպուտ Մակարավանքից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Տավուշի մարզի «Մակարավանք» վանական համալիրից կատարված գողության փաստով:

Իջևանի բաժին է դիմել Աչաջուր գյուղում գործող նշված համալիրի քահանա Տեր Արշավիրը և հայտնել, որ դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք համալիրի դռան փականը կոտրել են, մտել ներս և այնտեղից գողացել արծաթե մոմակալներ, իսկ հետո կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը: Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար նաև վանական համալիրի կրած վնասի չափը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: