Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա». Սպիտակցի Հայկոն՝ մահվան ելքով վրաերթի մասին (տեսանյութ)

601
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 22:25
«Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա». Սպիտակցի Հայկոն՝ մահվան ելքով վրաերթի մասին (տեսանյութ)

Երգիչ Սպիտակցի Հայկոն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մահվան ելքով վրաերթին: Նրան կասկածում էին Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ:

«Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց: Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ վրաերթ կատարող վարորդի վերաբերյալ: Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա: Իմ բոլոր համերգները տեղի են ունենալու»,- ասել է երգիչը՝ վերջում ցավակցելով մահացածի հարազատներին և ցանկանալով, որպեսզի երբեք նման դեպքեր տեղի չունենան: