Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են». Արթուր Վանեցյան

573
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 21:30
«Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են». Արթուր Վանեցյան

Քննչական կոմիտեում քննվում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի միջև հեռախոսային զրույցի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ու հստակ պատասխաններ կտրվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է Aysor-ը:

Լրագրողը հիշեցրել է, որ ձայնագրության մեջ Վանեցյանը տվել է «դատավոր Հրաչի» անունը, Վանեցյանն արձագանքել է. «Ժողովուրդ, ես իմ հեռախոսը տարել եմ փորձաքննության, վերծանել են բոլոր հավելվածների խոսակցությունները, ես դատավորի հետ չեմ խոսել։ Եթե ես խոսացած լինեի, կասեի։ Գործը քննող դատավորի հետ որևէ կապ չեմ ունեցել, չեմ ճանաչում»։

Երբ լրագրողը պնդել է, որ խոսակցության մեջ հստակ նշվում է, որ «դատավոր» բառն է գործածում Վանեցյանը, ԱԱԾ տնօրենն արձագանքել է՝ տալով Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի անունը՝ վկայակոչելով նրա ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն լսեք, Ռուբեն Մելիքյան կա, Արցախի նախկին ՄԻՊ-ը առաջին գաղտնալսումից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է ստատուս, որտեղ կպել է դատական պրոցեսի թույլ կողմերին։ Իմ հեռախոսի մեջ դա պահել եմ։ Այդ ստատուսից կոպիա եմ արել, որովհետև այնտեղ բաներ էին գրած, որոնք ինձ անհանգստացրել էին, ուղարկել եմ մարդկանց, որ էդ կարծիքը տան, որից հետո, ինձ Սասունն ասում է՝ գրավոր ուզում էի պատասխանեի։ Էլ վերջ, գաղտնալսման մասին էլ բան չեմ ասելու: Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են: Եկեք գաղտնալսման թեման այսքանով փակենք, քանի որ իմ ցանկացած խոսք և պատասխան հետագայում դառնում է ցանկացած մեկնաբանությունների առարկա»։

Ընդհանուր առմամբ, գաղտնալսումը ԱԱԾ տնօրենը «ստոր արարք» է որակել և հրաժարվել պատասխանել հարցին՝ արդյոք նախկին իշխանությունների ձեռքի գործն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: