Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ռոբերտ Քոչարյանի որդին փողերի լվացման գործով որպես վկա հարցաքննվել է». Արթուր Վանեցյան

571
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 20:00
«Ռոբերտ Քոչարյանի որդին փողերի լվացման գործով որպես վկա հարցաքննվել է». Արթուր Վանեցյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, «Կոնգրես» հյուրանոցի գործով որպես վկա հարցաքննվել է ԱԱԾ-ում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշել է, որ այս դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 190 հոդվածի հատկանիշներով (փողերի լվացում) և քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ չկան։

«Պարոն Սեդրակ Քոչարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա։ Գործով իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ, և առաջիկայում այդ գործով կտրվի հստակ տեղեկատվություն»,- ասել է Վանեցյանը՝ նշելով, որ Սեդրակ Քոչարյանը այս քրեական գործով անցնում է որպես վկա: