Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ու մեկ էլ հայտարարության վերջում կարդում ես՝ կվերադառնամ միայն ժողովրդի ցանկությամբ». Հակոբ Բադալյան

389
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 14:35
«Ու մեկ էլ հայտարարության վերջում կարդում ես՝ կվերադառնամ միայն ժողովրդի ցանկությամբ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Բաղդասարյանը հայտարարում ա քաղաքականությունից հեռանալու մասին: Կարդում ես հայտարարությունը, թվում ա, թե շատ ողջունելի քայլ ա, օրինակելի քայլ ա մնացյալ մի դաստա կուսակցապետերի համար, թեկուզև էն պարագայում, երբ քաղաքականության մեջ մնալու ուղղակի բան չունի այլևս, բայց ամեն դեպքում՝ ողջունելի ա: Ու մեկ էլ հայտարարության վերջում կարդում ես՝ քաղաքականություն կվերադառնամ միայն ժողովրդի ցանկությամբ...: Այ հարգելիներ, դուք չեք կարողանում ձեր իսկ լավ քայլերը չաղավաղել ձեր իսկ բարդույթներով: Տեսնես մեկը կա՞, որ էդ ազգովի խնդրանքի բարդույթից դուրս է եղել էս տարիներին: Չնայած չէ, մեկը կար, որի մասին ինչ էլ մտածեք, ասեք, մեկ ա դեռ մենակ ինքն ա գոնե գրել՝ դուք ճիշտ էիք, ես սխալ, գնացի»: