Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել «Իմ քայլի», ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ղեկավարներին

452
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 13:30
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել «Իմ քայլի», ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ղեկավարներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ: Հանրապետության նախագահը շնորհավորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս նրանց գործունեությունը և ծրագրերը կբխեն Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և համայն հայության շահերից: