Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Դա՞ է գինը մեր անվտանգության...». Մարի Բարսեղյան-Խանջյան

425
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 11:40
«Դա՞ է գինը մեր անվտանգության...». Մարի Բարսեղյան-Խանջյան

Դա՞ է գինը մեր անվտանգության...

Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու Գյումրիում ռուս զինվորի ձեռքով դաժանորեն սպանված կնոջ մասին ոչ ոք չի խոսում, ոչ ոք չի անհանգստանում և չի բողոքում....

Փաստորեն, տարին մեկ-երկու անգամ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորները սպանություն, ծեծ ու կրակոցներ են կազմակերպում Հայաստանում և մնում են անպատիժ:

Այդ պերմյակովների դատավարությունները իսկական շոու են մեզ՝ հայաստանցիներիս նսեմացնելու և ահ ու սարսափ տարածելու քաղաքական նկատառումներով արվող:

Դա՞ է գինը մեր անվտանգության...

Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է պահանջի Ռուսաստանից՝ վերջ տալ այս ողբերգական դաժան գործողություններին, ներողություն խնդրի Հայ ժողովրդից, նյութական զգալի փոխհատուցում տա տուժած ընտանիքներին և՛ հանցագործի միջոցներից, և՛ պետական միջոցներից, հանցագործներին դատեն Հայաստանում, ՀՀ քրեական օրենքներով, և ամենագլխավորը՝ պետք է արգելել ռուս զինվորների ազատ տեղաշարժը ռազմաբազայից դուրս:

Արդյոք այդ զինվորներն իրենց երկրում՝ Ռուսաստանում, ազատ ելումուտ ունե՞ն զորամասից դուրս՝ մոտակա քաղաքում կամ բնակավայրում՝ ծառայության ժամանակ:

Իհարկե՝ ո՛չ: Այդ դեպքում, ինչո՞ւ են նրանց ազատական տալիս, որն ավարտվում է քաղաքում զբոսնելու ժամանակ անկարգություններ անելով, մարդկանց ստորացնելով և սպաանելով.... Ռուսական 102-րդ ռազմաբազան ավելի շատ Ռուսաստանին է պետք՝ այսրկովկասում և մանավանդ Մերձավոր Արևելքում իր քաղաքական և առավելապես ռազմական ներկայությունը անհապաղ ապահովելու համար: Եթե Ռուսաստանում կարծում են, թե Հայաստանում դա չեն հասկանում, ապա չարաչար սխալվում են, Հայաստանի նոր կառավարությունն էլ պետք է արժանապատիվ արտաքին քաղաքականություն վարի բոլոր պետությունների հետ՝ դաշնակից, թե՝ ոչ: Միայն ա՛յդ դեպքում Հայաստանի հետ հաշվի կնստեն՝ որպես անկախ պետության....

Մենք դա պարտավոր ենք անել, քանի որ 30 տարի մեզ անտեսել են՝ որպես ինքնիշխան պետություն:

Վարչապետը խոստանում է նոր արտաքին հարաբերություններ...

Մարի Բարսեղյան-Խանջյան