Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Եթե դա ճիշտ է, ապա Բակո Սահակյանն այլևս իրավունք չունի շարունակել պաշտոնավարել». Ռուբեն Հակոբյան

450
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 17:10
«Եթե դա ճիշտ է, ապա Բակո Սահակյանն այլևս իրավունք չունի շարունակել պաշտոնավարել». Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ստույգ է տեղեկությունը, որ նախագահ Բ. Սահակյանը Լևոն Մնացականյանին ազատել է Արցախի բանակի հրամանատարի պաշտոնից՝ ենթարկվելով Ն. Փաշինյանի հրաման-հորդորին, ապա Բակո Սահակյանը թե´ քաղաքական, թե´ բարոյական առումով այլևս իրավունք չունի շարունակել պաշտոնավարել:
Պրոֆեսիոնալ և ժողովրդի կողմից սիրված հրամանատարին, ով ապրիլյան պատերազմում աչքի է ընկել բացառիկ հերոսությամբ, Բ.Սահակյանը, ըստ էության, զոհաբերում է Ն. Փաշինյանի հերթական անհավասաչակշիռ և քմահաճ պահանջին»: