Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Զարմանք են ապրել Նազելի Բաղդասարյանի հավաքած քվեներից. խնամին է օգնել. «Հրապարակ»

371
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 10:25
Զարմանք են ապրել Նազելի Բաղդասարյանի հավաքած քվեներից. խնամին է օգնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Շիրակում մեծ զարմանք են ապրել «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Նազելի Բաղդասարյանի հավաքած քվեներից։ Մարզպետի խորհրդականը, որը նաև «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդման հեղինակն է, և ԱԺ նախորդ ընտրություններում զբաղվում էր ՀՅԴ թեկնածուների PR-ով, հավաքել է 4 հազար 771 ձայն՝ մոտ հազար ձայն ավելի, քան Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Գյումրիում խոսում են, որ Բաղդասարյանը մանդատ կստանա Մարտուն Գրիգորյանի շնորհիվ, ով աջակցել է, որ նա այդքան ձայն հավաքի, որ ԱԺ-ում իր ձայնը լսելի դառնա։ Բացի դա, նրանց միջև խնամիական կապ կա»։

Մանրամասները՝ թերթի համարում: