Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Հայկ Դեմոյանը՝ «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

437
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 00:40
Հայկ Դեմոյանը՝ «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն: Այս մասին հայտնում է «Ավրորա» մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջը:

««Ավրորայի» ղեկավար թիմում ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել․ «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն է նշանակվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն էր, եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարը։