Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մերկասառույց է

451
Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 15:40
Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Կոտայքի, Հրազդանի, Լոռիի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ, Մաստարա-Լանջիկ, Սիսիանի «Զանգեր» ճանապարհահատվածներում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: