Արմեն Գևորգյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից ու հրապարակեց Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատական ակտը: Դատարանը մերժեց նրան երկու ամսով կալանավորելու՝ ՀՔԾ միջնորդությունը: «Մենք շարունակելու ենք աշխատել, ներկայացնել մեր փաստարկները՝ հիմնավորելով մեր անմեղությունը: Կարծում եմ՝ քննությունը բոլոր հանգամանքները կպարզի: Առաջիկա օրերին միգուցե կշփվեմ ձեզ հետ, բոլոր հարցերին կպատասխանեմ: Թե ինչով է կոնկրետ առաջնորդվել դատարանն այս պահի դրությամբ, չեմ կարող ասել, բայց մյուս կողմից էլ, կարծում եմ, երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցյալ մեկ այլ որոշում լինել: Ես որևէ կողմնակալություն չեմ տեսել, նիստերն անցել են անկաշկանդ»,- նիստից հետո ասաց Արմեն Գևորգյանը: Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մի քանի մեղադրանք էր ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00