Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանը պետք է վերացնի մարզպետարանները». Ոսկան Սարգսյան

520
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 02:05
«Նիկոլ Փաշինյանը պետք է վերացնի մարզպետարանները». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ իմ ծանոթն ասաց՝ ես 16 տարի աշխատել եմ մարզպետարանում, այն ավելորդ կառույց է: Նախարարությունները կրճատելու մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանը պետք է վերացնի մարզպետարանները: Մարզպետները, ևս 5-6 հոգի կարող են աշխատել որպես համակարգողներ, մարզպետարանների շենքերն էլ որպես ժողովատեղ կծառայեն: Փոքրիկ Հայաստանում 10 մարզպետարան, ավելի քան հազար պաշտոնյա պահելն ավելորդ շքեղություն է: Մարզպետարանների աշխատողները պարապուրդի մատնված՝ բյուջեից մեծ աշխատավարձեր են ստանում»: