Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մարտյան Հայաստանի իրականությունը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չէին ստեղծել». Արծրուն Պեպանյան

436
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 04:15
«Մարտյան Հայաստանի իրականությունը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չէին ստեղծել». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործելու հրավեր. ընտրություններն ավարտվեցին, ավարտվեց նաև քաղաքական շահարկումների փուլը: Ու եկեք հիմա խոսենք պարզ ու անկեղծ. մարտյան Հայաստանի իրականությունը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ չէին ստեղծել, մարտյան Հայաստանի իրականությունը մեր ժողովրդի հոգու միջինացված պատկերի արտացոլումն էր: Իսկ մեր ժողովրդի հոգու միջինացված պատկերն այդպիսին է իր դաժան անցյալի պատճառով: Ու եթե մենք ուզում ենք այլ որակի երկիր ունենանք, ապա նախևառաջ ու անհրաժեշտաբար պիտի մեր ժողովրդի հոգու միջինացված պատկերը փոխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկենք, այլապես մշտապես ունենալու ենք մարտյան Հայաստանի իրականությունը:
Բոլոր նրանց, ովքեր ըմբռնեցին ասվածը, հրավիրում եմ միասնաբար գործելու»: