Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՄԻՊ-ն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

324
Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 11:45
ՄԻՊ-ն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է օրերս կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Առանձնազրույցի արդյունքներով՝ համապատասխան գրություններ և հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են նրա կողմից»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թաթոյանը: Նա չի բացահայտել, թե ինչ հարցեր է բարձրացրել Ռոբերտ Քոչարյանը. «Պարտավոր եմ առանձնազրույցի բովանդակության գաղտնիությունը պահպանել»: