Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը». Լավրով

1628
Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 09:45
«Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը». Լավրով

Երեկ Բաքվում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

«Ցանկանում ենք շարունակել նպաստել Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,- РИА Новости-ն մեջբերում է Լավրովի խոսքը:

Նախատեսված են նաև բանակցություններ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Լավրովը Բաքվում մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների նիստին։