Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ժողովրդավարության առումով ՀՀ-ի և այդ պետությունների միջև արմատական տարբերությունը գիտակցվել է ավտորիտար ու բռնապետական ռեժիմների կողմից». Արթուր Սաքունց

371
Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 01:35
«Ժողովրդավարության առումով ՀՀ-ի և այդ պետությունների միջև արմատական տարբերությունը գիտակցվել է ավտորիտար ու բռնապետական ռեժիմների կողմից». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարց էլի.

Իսկ ո՞վ է այդքան կարևորում, կամ ինչու պետք է կարևոր լինի Կրեմլի, կամ Մինսկի, կամ Աստանայի շնորհավորական ուղերձը ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ։

Շատ ավելի խոսուն է նրանց լռությունը, որն ավելի կարևոր է՝ ուրեմն ժողովրդավարության առումով ՀՀ֊ի և այդ պետությունների միջև արմատական տարբերությունը գիտակցվել է ավտորիտար ու բռնապետական ռեժիմների կողմից։

Սա ավելի կարևոր արձանագրում է»։