Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Գողացել են միջազգային դիտորդի համակարգիչը. կասկածյալը հայտնաբերվել է

486
Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 00:55
Գողացել են միջազգային դիտորդի համակարգիչը. կասկածյալը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 3-ին, ժամը 4-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանով բաժին բերման ենթարկեցին 39-ամյա Գևորգ Գևորգյանին։
Նա կասկածվում էր, դեկտեմբերի 2-ին միջազգային դիտորդական կազմակերպության անդամի համակարգիչը գաղտնի հափշտակելու համար։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններին հաջողվել է պարզել, որ Գևորգյանն օգտվել է դիտորդի՝ վարձակալած բնակարանից կարճատև բացակայությունից, մտել է տուն ու գողացել դյուրակիր համակարգիչը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Քննությունը շարունակվում է։

Գողացել են միջազգային դիտորդի համակարգիչը. կասկածյալը հայտնաբերվել է