«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր տնօրեն ունի
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Արման Հովակիմյանը: Թափուր պաշտոնի մրցույթը նախարարությունում անցկացվել էր դեկտեմբերի 11-ին: Հաղթող էին ճանաչվել մրցույթին մասնակցած բոլոր երեք թեկնածուները՝ նշված բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և նախարարության լուծարված ստորաբաժանումներից մեկի՝ պետական առողջապահական գործակալության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Աշոտ Անտոնյանը: Օրենքով սահմանված կարգով՝ երեք հաղթողների միջև ընտրություն պետք է կատարեր նախարարը՝ եռօրյա ժամկետում: Հիշեցնենք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը պաշտոնից ազատվել էր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խոշոր չարաշահումների պատճառով: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված հայտարարվել հետախուզում: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12919.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
28218.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
32118.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
50617.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
59317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
83516.04.2024, 16:06