Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից

379
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 22:45
Մանրամասներ՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից

Արդեն հայտնել էինք Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասին:

ԱԻՆ-ը նոր մանրամասներ է ներկայացրել:

Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և իրանական ավտոբուսը: Բախման հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Գ. Հ-ն (ծնված 1960թ.) և 2 կին ուղևորները (տվյալները չի հաջողվել պարզել) տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ Բ. Օ-ն (ծնված 2000թ.) հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 3 դիերը, հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: